Ալիսը հրաշքների աշխարհում (գլուխ 3)

Գլուխ երրորդ

գտեք այն հատվածը, որտեղ այդ կենդանիները շատ նման են մեզ՝ մարդկանց, և բացատրեք, թե ինչու:

Դա այն հատվածներ, երբ նրանք անում էին ժողով և խոսում լրիվ այլ թեմաների մասին։Դա նման էր մեր ազգային ժողովներին, երբ հավաքվում են խոսելու երկրի խնդիրների մասին, բայց շեղվում են և խոսում այլ թեմաներից։
մտածեք՝ ինչն էր սխալ մրցույթ անցկացնելիս: Եթե գտնեք, կհասկանաք, թե հեղինակը ինչ օգտակար բան է մեզ հուշում:

Սխալն այն էր, որ նրանք թրջված վազելուց հետո կհիվանդանային։
փորձեք բնութագրել Մկանը, ինչպիսին էր նա և բնավորությամբ մարդկանց որ տեսակին է նման:

Մուկը պատկանում էր մարդկանց շուտ և անիմաստ նեղացող տեսակին։Նա շատ նման է իմ փոքր եղբորը նալ էլ այդպիսի հիմարություններից նեղանում է։

Ալիսը հրաշքների աշխարհում (Գլուխ երկու)

Գլուխ երկրորդ

  1.  Առանձնացրու քեզ դուր եկած հատվածը և բացատրիր՝ ինչու:

Ինձ դուր էր գալիս կամ ավելի շատ սկսում նյարդայնացնել, երբ Ալիսը սկսում էր մտածել, նա, երբ մտածում էր կարծես փորձեր թեման շեղել թեև նա դա անում էր չհասկանալով:Ես դուր եկավ այս հատվածը, որովհետև ես սկսում էի նյարդայնանալ և միևնույն ժամանակ ծիծաղել:

  1.  Ինչպես կբացատրես այս հատվածը, իսկ դու համաձայն ես այդ մտքի հետ: — Երանի այդքան շատ լացած չլինեի,- ասաց Ալիսը ելք գտնելու համար այս ու այն կողմ լողալով,- ինձ թվում է՝ ես պետք է պատժվեմ խեղդվելով իմ սեփական արցունքների մեջ:

Ես համաձայն եմ Ալիսի հետ, որովհետև փոս փորողը հենց ինքն է փոսը ընկնում:Ես մտածում եմ,որ ամեն մարդ իր արարքի համար հենց ինքը պետք է պատասխան տա:Ալիսը փորձում էր իրեն մեղադրել, բայց արդեն ուշ էր:

  1. Ուշադիր կարդա այս գլուխը և գտիր այն հատվածը, որտեղ հեղինակը մեզ հուշում է այն մասին, թե ինչ է պետք անել դժվար կացության մեջ ընկնելիս: Ալիսը շատ կարևոր հարց էր տալիս ինքն իրեն: Որն էր այդ հարցը: Փորձիր ինքդ էլ պատասխանել այդ հարցին:

Էհ ինչ հիմարություններ եմ դուրս տալիս այս նախադասությամբ Ալիսը իրեն պատժում էր և միևնույն ժամանակ իրեն հանգստացնում այն մտքից, որ արդեն շատ մեծ է:

Ալիսը հրաշքների աշպարհում գլուխ 1

1. Եթե քեզ հանդիպեր բաճկոնավոր և ժամացույցով խոսող նապաստակ, ի՞նչ կանեիր:

Ինձ եթե հանդիպեր բաճկոնավոր և ժամացույցով նապաստակ ես զարմանքից կապշեի և կփորձեի նրա հետ լեզու գտնել, որովհետև եթե ունի  բաճկոն ու ժամացույց ուրեմն նաև կունենա մարդկային լեզու։

2. Կարող ես նապաստակին նմանեցնել մարդու որևէ տեսակի (քեզ կօգնի նապաստակի արտաքին տեսքի նկարագրությունն ու վարքագիծը):

Ես նման եմ նապաստակին, որովհետև ես էլ եմ լարվածությունից տարօրինակ բաներ անում օրինակ սկսում խոսել ուրիշ թեմաներից։Ինձ օգնեց նապաստակի պահելաձևը ընտրություն կատարելու համար։

3. Առանձնացրու Ալիսի հետ կատարված բոլոր այն դիպվածները, որոնք տարօրինակ են թվում: Այդ տարօրինակությունները ինչ փոխեցին Ալիսի մեջ (կարող ես մեջբերել քո ասածը հիմնավորող հատվածը):

Ինձ թվում է, որ տարօրինակ էր այն, որ ալիսը չզարմացավ նապաստակի պահելաձևից դա Ալիսի մոտ ոչինչ չփոխեց, բայց իրական կյանքում հնարավոր է, որ մարդը հոգեկան շեղումներ ունենա։

4. Դուրս բեր այն տողերը (արտահայտություն, նախադասություն, պարբերություն), որոնք քո կարծիքով շատ կարևոր են, մեկնաբանիր դրանց կարևորություն:

 

Ախ, երանի կարողանայի հեռադիտակի պես ծալվեի,փոքրանաի։Իմ կարծիքով այս տողն էր կարևոր, որովհետև Ալիսը այս տողով ավելի էր մեծացնում իր հույսը ,փոքրանալու։

 

Արդար պատիժ

Կար չկար մի հավատացիայալ կար:Այս հավատացյալի լինելը շատ էր անհանգստացնում մի տղայի էս տղեն մի օր իր անհանգստությունը պատմում է իր հորը ,հերն էլ թե.

-Այ տղա ամեն մարդու պատիժ հենց մարդն է, որոշում ու աստված:Մի օր այս տղան շատ է զայրանում մի դատարկ օղու շիշ է վերցնում ու հետապնդում հավատացյալին հենց մոտենումէ նրան ասում է.

-ախերացու մի հատ նայիր այն ինչ է գետնին:Հենց հավատացյալը կռանում է տղան շշով հասցնում է գլխին:Քիչ անց բոլորը բարձրանում են տանիք և ասում.

-Աստծո պատիժը արդար էր, որովհետև նրանց չի կարելի ալկոհոլ օկտագործել:Տղայի հենր էլ ասում է.

-Տեսար, որ աստված հավատացիալի պատիժը տվեց:Տղեն էլ թե.

-Այ հեր, որ Աստծուն մնար նա դեռ շատ կսպասեր, դա ես եմ արել:

Կալվածատերն ու գյուղացու տղան (Կորեական հեքիաթ)

Կար-չկար` մի գյուղում մի չարսիրտ կալվածատեր կար: Նրանից ոչ հեռու ապրում էր մի գյուղացի: Սա մի խելացի, սրամիտ տղա ուներ, այնքան խելացի, այնքան սրամիտ, որ նրանով ամբողջ գյուղն էր պարծենում:
Այս բանն իմանալով` կալվածատերը հրամայեց.
— Ինձ մոտ բերեք այդ տղային: Տեսնենք ինչ խելքի տոպրակն է դա:
Տղային բերին կալվածատիրոջ տուն, իսկ կալվածատերը նոր հրաման տվեց.
— Այստեղ կանչեցեք գյուղացիներին: Որքան կարող եք շատ մարդ բերեք: Թող բոլորը տեսնեն, թե ինչ հիմարի գլուխն է այս տղան:
Գյուղացիները հավաքվեցին կալվածատիրոջ տուն եւ սրտատրոփ սպասում էին, թե ինչ է լինելու:
Կալվածատերը տղային տարավ մի շիրմայի մոտ, որի վրա մետաքսե թելերով մի հսկայական վագր էր ասեղնագործված, եւ հարցրեց.
— Տեսնո՞ւմ ես այս վագրը:
— Տեսնում են, — պատասխանեց տղան:
— Եթե դու իրոք խելացի տղա ես, փորձիր կապկպել այս վագրին, — ասաց կալվածատերը եւ ծաղրաբար քրքջաց:
Գյուղացիները գլուխները կախ գցեցին: Նրանք չէին ուզում, որ իրենց սիրելին խայտառակվի:
Իսկ տղան նայեց վագրին ու ասաց:
— Ես ինչպե՞ս կարող եմ սրան կապկպել, երբ պարան չունեմ:
— Է՜, դու խորամանկ ես, բայց ես քեզանից ավելի խորամանկ եմ, — ասաց կալվածատերը եւ դարձավ իր ծառաներին. — Էյ, պարան բերեք այս պարծենկոտին, այն պինդ պարաններից: Տեսնենք սա ինչպես է կապկպելու վագրին:
Ծառաները պարան բերին, նետեցին տղայի առաջ: Իսկ կալվածատերը կանգնել, քմծիծաղ էր տալիս:
Տղան պարանը վերցրեց, ետ քաշեց դեպի դուռը, կռացավ, պարանը երկու ձեռքով ձգեց, ու կալվածատիրոջն ասաց.
— Ես պատրաստ եմ: Հիմա դուք վագրը բաց թողեք, քշեցեք ինձ վրա ես կապկպեմ դրան:

Կորեական հեքիաթները մեր հեքիաթներին նման էին նրանով, որ խորամանկը միշտ պատժվում է:

Գոռոզ չղջիկը

Աշ­նա­նա­յին մի ցուրտ օր չղջի­կը թռչում էր ան­տա­ռով և ­դառ­նա­ղի ար­տաս­վում: Ն­րա լա­ցի ձայ­նը լսեց թռչուն­նե­րի ար­քան` ար­ծի­վը:

— Ին­չո՞ւ ես լա­լիս, փոք­րիկ չղջիկ,- հարց­րեց նա:

— ­Լաց եմ լի­նում, ո­րով­հետև շատ եմ մրսում:

— ­Չէ՞ որ մյուս թռչուն­նե­րի հա­մար էլ է ցուրտ, բայց նրանք չեն բո­ղո­քում:

— ­Չէ՛, նրանք չեն մրսում այն­քան, որ­քան ես, ո­րով­հետև փե­տուր­ներ ու­նեն, իսկ ես չու­նեմ:

Ար­ծի­վը մի պահ մտա­ծեց, հե­տո հրա­մա­յեց կա­չա­ղակ­նե­րին, որ բո­լոր թռչուն­նե­րից մե­կա­կան փե­տուր հա­վա­քեն չղջի­կի հա­մար: Երբ չղջիկն ամ­րաց­րեց բեր­ված փե­տուր­նե­րը, դար­ձավ հրա­շա­գեղ: Ն­րա թևե­րը, գլուխն ու փո­րի­կը շող­շո­ղում էին ծիա­ծա­նի բո­լոր գույ­նե­րով: Չղ­ջի­կը շատ գո­ռո­զա­ցավ: ­Նա այլևս չէր խո­սում մյուս թռչուն­նե­րի հետ: Օ­րե­րով նստում էր ճյու­ղին, հիա­նում ջրա­փո­սի սա­ռած հա­յե­լու մեջ եր­ևա­ցող իր չքնաղ ար­տա­ցո­լան­քով:

Վի­րա­վոր­ված թռչուն­նե­րը բո­ղո­քե­ցին արծ­վին:

— Չղ­ջիկն ի­րեն հի­մա ան­տա­ռի ա­ռա­ջին գե­ղեց­կու­հին է հա­մա­րում,- ա­սա­ցին նրանք:- ­Նա եր­ևա­կա­յում է ի­րեն, ոչ մե­կի հետ չի խո­սում և ­նույ­նիսկ սի­րա­մար­գին է ան­ճոռ­նի ան­վա­նում:

Ար­ծի­վը չղջի­կին կան­չեց իր մոտ և ­հարց­րեց.

— ­Ճի՞շտ են ա­սում ան­տա­ռի թռչուն­նե­րը:

— Ի­հար­կե,- պա­տաս­խա­նեց չղջի­կը:- Ն­րանց ըն­կե­րակ­ցութ­յունն ինձ հար­մար չէ: Ես նրան­ցից շատ ա­վե­լի գե­ղե­ցիկ եմ: ­Հա­մոզ­վեք ինք­ներդ, ­Ձե՛րդ մե­ծութ­յուն: — Եվ չղջի­կը պար­զեց թևե­րը: Ար­ծի­վը տե­սավ, որ դրանք, իս­կա­պես, չքնաղ են:

— ­Գե­րա­զանց է,- ա­սաց ար­ծի­վը:- Ե­թե դու կար­ծում ես, որ այդ­քան սի­րուն ես, ա­պա թող յու­րա­քանչ­յուր թռչուն հետ վերց­նի իր փե­տու­րը: ­Տես­նենք` ա­ռանց դրանց ի՞նչ տեսք կու­նե­նաս:

Բո­լոր թռչուն­նե­րը նետ­վե­ցին չղջի­կի վրա և խ­լե­ցին ի­րենց փե­տուր­նե­րը: Իր ար­տա­ցո­լան­քը տես­նե­լով` չղջի­կը սար­սա­փեց. ջրա­փո­սից ի­րեն էր նա­յում մերկ, կնճռա­պատ, այ­լան­դակ մի ա­րա­րած: Չղ­ջիկն այն­պես ա­մա­չեց, որ դրա­նից հե­տո սկսեց միայն գի­շե­րը դուրս գալ, որ­պես­զի ի­րեն ոչ ոք չտես­նի:

 

Այս հեքիաթը մեր հեքիաթներին նմանվում էր նրանով, որ ամենավերջում գոռոզությունը պատժվում է։

ՀԱՐՈԻՍՏ ԽԱԲԵԲԱՆ ՈԻ ԱՂՔԱՏ ՃՇՄԱՐՏԱԽՈՍԸ

Լինում է չի լինում մի հարուստ ով միշտ բոլորից փող է վերցնում։ Մի օր էլ մի աղքատի ասում է, որ իրեն քսան փութ ցորեն է պարտք բանակցում են ու հասկանում են, որ թագավորը իրենց կօգնի գնում են թագավորի մոտ ու հարուստի սուտը հանում են ջրի երես։

Երախտամոռ առյուծը

Հիմալայան լեռների ստորոտում, ջունգլիներում մի փայտփորիկ էր ապրում։ Ապրում էր և մի մեծ առյուծ, որը շարունակ քաղցած էր լինում։ Օրերից մի օր առյուծը մի մեծ կտոր միս գտավ ու սկսեց ագահաբար խժռել։ Հանկարծ ոսկորը դեմ առավ կոկորդին։ Առյուծը ոչ մի կերպ չէր կարողանում ոսկորը հանել։ Կոկորդը սաստիկ ցավում էր և շուտով սկսեց ուռչել։

Այնպես պատահեց, որ փայտփորիկը թռչում էր հենց այդ կողմերով, նա լսեց առյուծի մռնչոցն ու հարցրեց։

— Ջունգլիների արքա, ի՞նչ է պատահել։

— Ոսկոր է մնացել կոկորդումս, չեմ կարողանում հանել,—պատասխանեց առյուծը խռպոտ ձայնով։

— Ոչինչ,— ասաց փայտփորիկը,— ես կհանեմ, միայն թե վախենում եմ, հանկարծ կուլ տաս ինձ։

— Մի՛ վախեցիր,— ասաց առյուծը,— օգնիր, խնդրում եմ, խոսք եմ տալիս, չեմ ուտի քեզ։

Փայտփորիկը պատվիրեց նրան հանգիստ պառկել։ «Համենայն դեպս, առյուծն առյուծ է, չարժե վստահել», մտածեց նա, մի հաստ փայտ վերցրեց ու դրեց առյուծի բացված ծնոտների արանքում, այնպես, որ նա չկարողանար փակել բերանը։ Հետո կտուցով դուրս քաշեց ոսկորը։

Որոշ ժամանակ անցավ և մի արևոտ օր փայտփորիկը նորից հանդիպեց առյուծին, որը դարձյալ մի մեծ կտոր միս էր խժռում։ Փայտփորիկը մտածեց՝ հարմար առիթ է փորձելու առյուծի երախտագիտությունը։

Նստելով մոտակա ծառի բարձր ճյուղին՝ փայտփորիկն ասաց առյուծին.

— Ջունգլիների արքա, հիշում ես, ինչպես մի անգամ օգնեցի քեզ, երբ ոսկորը մնացել էր կոկորդումդ։ Հիմա էլ գուցե դու ինձ օգնես…

— Փայտփորիկ,— ասաց առյուծը,— դու մտար աշխարհի ամենահզոր գազանի բերանը և անվնաս դուրս եկար այնտեղից։ Ուրիշ էլ ի՞նչ ես ուզում։

Լսելով երախտամոռ առյուծի պատասխանը փայտփորիկն այլևս ծպտուն չհանեց ու թռավ գնաց։

Հնդկական հեքիաթները մեր հեքիաթներից տարբերվում էր նրանով, որ մեր հեքիաթներում միշտ բարությունը փոխհատուցվում էր