Ամփոփիչ պատում

Այս 2 շաբաթների ընթացքում, մենք հասցրեցինք մասնակցել 1 շարք ճամփորդությունների։Առաջին հերթին Գազպրոմ Արմենիայի սպորտային համալիրում գտնվող սահադաշտ այցելեցինք, իսկ 2 օր հետո եղանք մատենադարանում։Երկրորդ շաբաթը ինձ համար շատ ավելի տպավորիչ էր, որովհետև մենք այցելեցինք quest` առաջին անգամ էի այնտեղ լինում շատ տպավորված եմ, հետաքրքիր էր նաև նույն օրը այցելված կապույտ մզկիթը, որի մասին մեր ջոկատավարը մեզ շատ տեղեկություններ հայտնեց։Ընդհանուր սպասելիքներս ճամբարից արդարացան։

Պատում։ Կապույտ մզկիթ և questomania

Մեր ճամբարային 9֊րդ օրը մենք այցելել էինք questomania։ Ակնկալիքները շատ մեծ էին, մենք որոշեցինք մտնել Harry Poter-ի սենյակը, տևեց շուրջ 1 ժամ լուծելու համար այն բարդ գլուխկոտրուկները, որը իրենից ներկայացնում էր այդ quest-ը։ Մեծ տպավորություններով դուրս եկանք սենյակից։ Yerevan expo-ի շենքից դուրս եկանք և քանի որ առատ ձյուն էր տեղում, որոշեցինք խաղալ ձնագնդի։ Հանրային տրանպորտով գնալով մինչև օպերա, որոշեցինք այնտեղօց կապույտ մզկիթ հասնել քայլքով, քանի որ անհրաժեշտ էր վայելել այդ գեղեցիկ եղանակը։մտանք կապույտ մզկՄզկիթում իմացանք դրա և դրա նշանակության մասին, որը ներկայացրեց մեր ջոկատավարը։Որպես ամփոփում կարող եմ ասել, որ մենք ունեցանք շատ գեղեցիկ ճամբարային օր

Ճամբար:Օր 8

Այսօր մենք կատարեցինք նախագիծ և ունեինք առաջադրանք, որը հետևյալն էր ուսումնասիրել տարբեր անվանի հայ թուրքագետերի:Ես ուսումնասիրում էի Հակոբ Մարթայանի կենսագրությունը:Ծնվել է 1895 թվականի մայիսի 22-ին Ստամբուլում՝ Օսմանյան կայսրություն:Համարվում է թուրքերեն այբուբենի հիմնադիրը:Այբուբենը առ այսօր կիրառվում է Թուրքիայում և Ադրբեջանում:Արաբատառ օսմաներենը փոխարինել է լատինատառով։ Թուրքերենում կիրառվող արաբերեն և պարսկերեն բառերը հնարավորինս փոխարինել է թուրքականով։ Ստեղծել է թուրքերենի քերականությունը։ Թուրքական լեզվագիտական ընկերության առաջին գլխավոր քարտուղարը:Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը նրան շնորհել է դիլչար ազգանունը ինչը նշանակում է լեզու բացող:Այնուհետև համերգասրահում ունեցանք 1 ժամ, սովորեցինք նոր երգ, իսկ օրը եզրափակեցինք ընկեր Հասմիկի հետ քննարկմամբ:

Օր 3: Սահադաշտ

Մենք հավաքվեցինք դպրոցում 8:50 և ճանապարհ ընկանք 9:00 ուղղությունը դեպի Ձորաղբյուր՝ սահադաշտ:Ժամը 10:00 պետք է արդեն սահադաշտում լինեինք, բայց երկար ճանապարհի և բարդ տեղանքի պատճառող կորցրեցինք մի քանի րոպե, մի քանի անգամ եղել էի սահադաշտում, բայց ճիշտ սահել չգիտեի, սկզբից հարմարվեցինք մի քանի րոպե, իսկ հետո սկսեցինք արդեն առանց օգնող առարկաների սահել, 1 ժամվա ընթացքում հասցրեցի ընկնել 5-7 անգամ մի քանի անգամ բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չստացա:11:00 վերջացրինք և 1 ժամ հետո եղանք դպրոցում մի փոքր խաղացինք սեղանի խաղեր և ավարտեցինք երրորդ օրը:

Օր 2: Այտերի հովիտ:Համշեն

Համշենը հարուստ է իր կանաչ աշխարհով և պատմամշակութային բազմաթիվ շինություններով։Առանձնանում է լեռնային իր գեղեցիկ կառուցվածքով, որոնց վրա կառուցված են շինություններ և շատ հաճախ մարդիկ չեն կարողանու հասկանալ ուղակի տուն է լեռան գագաթին թե ուղակի շինություն։Տպավորիչ տարածքներից են Զիլքալե ամրոցը, Մանչունայի ջրվեժը իր 70 մետր վիթխարի բարձրությամբ և կամուրջները, որոնց տակով հաճախ հոսում են տարբեր մաքրության տարբեր ջրեր։Չամլըհամշենում  գտնվում է արտերի նշանավոր հովիտը՝ համարվում է Թուրքիայի 7 հրաշալիքներից մեկը։Առանձնանում է Հաշենը իր առանձնահատուկ մաքրությամբ։Տարածք, որը հնարավորության դեպքում պետք է անպայման տեսնել