Վերսալի պալատ

Վերսալի պալատը հնում եղել է Ֆրանսիացի թագավորների նստավայր, իսկ հիմա համարվում է Փարիզի արվարձան։ Պալատը ձևավորցել է Լյուդովիկոս 14֊րդի օրոք։Հատկանշական է, որ այստեղ 1919 թվականին կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի ավարտվել է առաջին համաշխարհային պատերազմը։ Մուտքը դեպի պալատ արժեցավ 10 Եվրո մեզ համար, որոշ թանգարաններ Ֆրանսիայում 18 տարին չլրացած անձանց համար համարվում է անվճար, բակց Վերսալում անվճար էր միայն այգիներով շրջագայությունը, որոնք վիթխարի տարած էին գրավում։ Մուտքը թագավորական սենյակներ շատ ավելի մեծ արժեք ուներ քան սովորական տոմսը, այն մոտավոր արժենում էր 140 Եվրո։Պալատը այնքան մեծ էր, որ կորել հնարավոր էր այնտեղ։

Պալատի տարածքից տասնապատիկ անգամ մեծ տարածք ունեին նրա այգիները, տարածքով էր նաև հոսում Փարիզի «Մեծ Ջրատարը»։ Այգու տարածքում գործում էր մեքենայով շրջագայության ծառայություն, որը իր հերթին արժեր 15 Եվրո, բացի այդ այգու տարածքում գործում էր նաև արագ սննդի կետ, որը նույնպես մատչելի չէր, բայց նաև շատ թանկ չէր։

Վերսալի այգիներ

Այսպիսով, կարելի է ասել, որ 18 տարին չլրացած անձանց համար Վերսալի այգիներ և պալատ մուտքը ամբողջ տուրով կարժենա 10 Եվրո, որը համարժեք է մոտ 4000 դրամի, իսկ 18֊ից բարձր անձանց համար այն անհամեմատ թանկ կարժենա։