Ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները

  • Օգտագործել ռեսուրսները խնայողաբար

Այսինքն չպետք է անիմաստ ավել ռեսուրս հանել ընդերքից և դրանք օգտագործել ոչ պետքական բաների վրա։ Պետք է ամեն ռեսուրսի վերաբերվել խնայողաբար և գիտակցել, որ կարող է գալ այնպիսի ժամանակ, որ նկատվի այդ ռեսուրսի պակասը և առաջանան դժվարություններ։

  • Օգտագործել ռեսուրսները օգտակար ձևով

Ռեսուրսները օգտագործել ամենաճիշտ ձևով։ Այսինքն եթե կարելի է հումքը փոխարինել ավելի արդյունավետ տարբերակով, ապա դա ավելի լավ կլինի պաշարները խնայելու համար։

  • Գնահատել իրավիճակը գործելուց առաջ

Ինչ-որ հանք փորելուց կամ այլ բան անելուց առաջ պետք է անպայման զննել մոտակայքը և հասկանալ, թե այդ գործը ինչ դժվարություններ կունենա։ Պետք է հասկանալ, թե ինչին կարող է վնաս պատճառել և արդյոք արժե հանք փորել։

  • Հաշվի առնել ապագան

Ապագան հաշվի առնելը նույնպես շատ կարևոր է, որովհետև եթե չօգտագործենք ամեն ինչ ճիշտ, ապա ապագայում կառաջանան ավելի մեծ խնդիրներ, որոնք դժվար կլինի լուծելը։

Էկոլոգիա: Ինչքան ջուր եմ ծախսում ես

Առավոտյան լվացվելիս ծախսում եմ 10 լիտր ջուր օրվա ընթացքում խմում եմ 2-3 լիտր ջուր, սովորաբար առավոտյան նախաճաշս չի պարունակում իր մեջ այնպիսի ուտելիքներ, որոնց մեջ շատ ջուր ժամանակ առ ժամանակ պարունակում է 1-2 լիտր, տուն վերաառնալով ճաշում եմ, իսկ ուտելիքը, որն ուտում եմ պարունակում է 10 լիտր ջուր, օրվա մեջ ուտվող միրգը և բանջարեղենը իրենց մեջ պարունակում են մեծ քանակությամբ ջուր մոտավոր 25 լիտր:Ընթրիքը պարունակում է 2 անգամ ավելի շատ ջուր քան ճաշը մոտ 5 լիտր, իսկ երեկոյան լոգանք ընդունելւց ծախսում եմ 120-150 լիտր ջուր այսպիսով միասին ծախսում եմ օրվա մեջ:175-200 լիտր:

Նավթի և ջրի գնի համեմատություններ

Հայաստան 1 կուբամետր ջուր-230 դրամ 1 բարել նավթ-33.120 դրամ

Ռուսաստան 1 կումաբետր ջուր-300 դրամ 1 բարել նավթ-30.360 դրամ

Բրազիլիա 1 լիտր ջուր-280 դրամ 1 բարել նավթ-18.400 դրամ

Արգենտինա 1 լիտր ջուր-460 դրամ 1 բարել նավթ-20.700 դրամ

Սաուդիան Արաբիա 1 կուբամետր ջուր-1.110 դրամ 1 բարել նավթ-32.260 դրամ

Կանադա 1 լիտր ջուր-560 դրամ 1 բարել նավթ-7.360 դրամ

Իրաք 1 լիտր ջուր-460 դրամ 1 բարել նավթ-32.200 դրամ

Էկոլոգիա: Ինձ շրջապատող տարածքը

Ես ապրում եմ Մալաթիա-Սեբաստիա համայնքում, տարածքը որտեղ, որ ես ապրում եմ ունի բազմաթիվ հիմնախնդիրներ, բայց կա մեկ և ամենագլխավոր հիմնախնդիրը՝ աղբահանությունը: Կան առանձին հատվածներ, որտեղ տարածքը բավականին մաքուր է, բայց գլոբալ առումով կարելի է անվանել, որ սա ամենակեղտոտ համայնքն է և այստեղ ունի հավասար մեղք և մարդը և ընկերությունները, որոնք զբաղված են աղբահանությամբ, մարդը ազդում է այնքանով, որ գերադասում է թափել աղբը փողոցում, այնժամ, երբ հնարավոր է պահել ձեռքում, ոչ ավել, ոչ պակաս 5 րոպե և հաստատ կարելի է հանդիպել աղբարկղի:Աղբահանությամբ զբաղվող ընկերությունների մեղքը այնուամենայնիվ շատ ավելի մեծ է քանի որ առաջացաց հոտը շենքերում գալիս է նրանից, որ հաճախ աղբը մնում է տեղում և չի դատարկվում, այդպես մեծ կուտակումներ կարելի է հանդիպել ամեն երկրորդ մեծ աղբարկղի մոտ:

Հետևություն՝ Մարդիկ կարող են իրենց հասցնել շատ քիչ նեղություն և ապրել մաքուր միջավայրում: Աղբահանությամբ զբաղվող ընկերություններն էլ աշխատեն ավելի ջանասիրաբար և կապրենք ավելի մաքուր երկրում: