Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը

Մարտի 13-17

Թեման՝ Պատերազմի միջազգային իրավական կարգավորումը /էջ 240-244/․

Առաջադրանք
1․ Ուսումնասիրե՛ք «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին»  և  «1949թ․ օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Հաագայի կոնվենցիա» փաստաթղթերը և վերլուծե՛ք բլոգներում։

«Հաագայի իրավունքը» սահմանում է զինված ընդհարման մեջ գտնվող կողմերի իրավունքները և պարտականությունները ռազմական գործողությունների ընթացքում և սահմանափակում հակառակորդին վնաս պատճառելու հնարավոր միջոցները։
«Ժնևի իրավունք»-ի նպատակն է պաշտպանել զինված ուժերի կազմից այն անձանց, ովքեր դադարել են ռազմական գործողություններին մասնակցելուց, և այն անձանց, որոնք անմիջականորեն չեն մասնակցում ռազմական գործողություններին, այսինքն՝ քաղաքացիական բնակչությանը։

Թատրոնների միավորումը

Ապրիլի 3-7
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում դաս քննարկում՝ «Գոյ» թատրոնի միավորումը «Սունդուկյան» թատրոնին» թեմայով․

Առաջադրանք
1․
 Դաս-քննարկման արդյունքները և ձեր դիրքորոշումը լուսաբանել բլոգում։

Այս դասի ընթացքում մենք ուսումնասիրեցինք Գոյ թատրոնի լուծարումը և Սունդուկյան թատրոնին հավանական միացումը։ Ես հակված եմ հավատալ Գոյ թատրոնի ղեկավար և բեմադրիչ Արթուր Սահակյանին, քանի որ պետք է ավելի շատ ժամանակ տալ թատրոնին արդարացնելու իրենց մեջ ներդրված գումարները։ Ես նաև կարող էի շատ հանգիստ հավատալ կառավարությանը, քանի որ ներկայցված են արդարացի պատճառներ թատրոնը լուծարելու համար, սակայն, Արթուր Սահակյանի պնդմամբ՝ լուծարման գլխավոր պատճառներից մեկը իր քաղաքական դիրքորոշումներն են։

Արցախյան հակամարտության պատմական արմատները

Ապրիլի 10-14
Թեման՝
 Արցախյան հակամարտության պատմական արմատները /էջ 253-256/

Առաջադրանք
-Դաս-քննարկման և նյութերի ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգում․

Ղարաբաղյան հարցը ծագել է Ռուսական կայսրության փլուզման և Հարավային Կովկասում ազգային պետությունների ձևավորման ժամանակաշրջանում: Նրա հիմքում ընկած էր ֆիզիկակական բնաջնջման մշտական վտանգից ազատվելու նպատակով ինքնորոշվելու և միասնական հայկական պետության մեջ վերամիավորվելու ձգտումը։

Սկզբում Ադրբեջանը Ղարաբաղը ճանաչում էր Հայաստանի մաս, սակայն, հետո հրաժարվեց այդ պնդումից։ Խորհրդային Միության ստեղծումից հետո, 1921 թվականի հունիսին Ղարաբաղը իրեն ճանաչեց Հայաստանի մաս։ Արդեն հուլիսի 4-ին կայացած նիստում Ստալինի ներկայությամբ որոշվեց Ղարաբաղը հանձնել Խորհրդային Հայաստանին, բայց հուլիսի 5-ի արտահերթ նիստում որոշումը փոխվեց հօգուտ Խորհրդային Ադրբեջանի։ Մինչև Խորհրդային Միության փլուզումը Ղարաբաղը մնաց Ադրբեջանի կազմում, սակայն, 1923 թվականի հուլիսի 7-ին Ղարաբաղը ստացավ ինքնավար մարզի կարգավիճակ։

ՀՀ սահմանադրություն

ՀՀ Սահմանադրություն
-Գլուխ 2․ Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները
-Հոդված 23-50․

Առաջադրանք
-Դաս-ուսումնասիրության արդյունքները լուսաբանել բլոգի «Քաղաքագիտություն» բաժնում․

Սահմանադրության 2-րդ գլխի քսանհինգերորդ հոդվածում նշվում է, որ բոլոր մարդիկ ֆիզիկապես և հոգեպես անձեռմխելի են, սակայն, դա անհնար է։ Բոլորն էլ իրենց կյանքում կարող են ճնշվել և՛ հոգեպես և՛ ֆիզիկապես՝ ինչը սովորակա երևույթ է, եթե չի անցնում սահմանները։ Քսանութերորդ հոդվածում նշվում է, որ բոլորը հավասար են օրենքի դիմաց, բայց իմ կարծիքով կան մարդիկ, ովքեր ավելի հավասար են, քան մյուսները։ Քսանիններորդ հոդվածում նշվում է, որ արգելված է որևէ տեսակի խտրականությունը, բայց ես չեմ հավատում, որ Հայաստանում չկա ոչ մաշկի գույնի, ոչ էլ կրոնի հանդեպ խտրականություն։ Հայերը մեծամասամբ չեն սիրում օտարերկրացիներին՝ հատկապես մուսուլմաններին։

Поделиться ссылкой:

Աշխարհաքաղականության ձևավորման պատմությունը

Փետրվարի 13-17

Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13՝  
Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը

Առաջադրանք

1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։

Այժմ աշխարհում բնական ռեսուրսներից ամենամեծ դերն ունեն վառելիքները։ Քանի որ կանխատեսվում է, որ շուտով կսպառվեն նավթի պաշարները, ապա նավթը դառնում է ավելի արժեքավոր, և տարբեր երկրներ անում են ամեն ինչ, որ ունենան լավ հարաբերություններ նավթ ունեցող երկրների հետ։


2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք
/բլոգային աշխատանք/․

Բոսֆոր, նեղուց Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև, որը միացնում է Սև ծովը Մարմարա ծովի, իսկ Դարդանելի նեղուցի միջոցով Միջերկրական ծովին։ Նեղուցի երկու կողմերի վրա տեղակայված է Թուրքիայի Ստամբուլ քաղաքը։ Բոսֆորը համարվում է ամենակարևոր նեղուցներից, քանի որ այն ապահովում է Միջերկրական ծովին և Համաշխարհային օվկիանոսին Ռուսաստանի, Ուկրաինայի, Անդրկովկասի և Հարավարևելյան Եվրոպայի մեծ մասին։

Պանամայի ջրանցք, Պանամայում գտնվող 82 կմ երկարությամբ արհեստական ջրանցք, որն իրար է կապում Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները։ Ջրանցքն անցնում է Պանամայի նեղուցով և հանդիսանում է ծովային առևտրի կարևորագույն կապող օղակ։ 

Աշխարհաքաղաքականության գործոնները

Փետրվարի 20-24
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13՝ Աշխարհաքաղաքականության գործոնները
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով  ապահովվածությունը որպես
աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական
գործոն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք

1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Աշխարհաքաղաքական գործոնների շարքում առաջնակարգ նշանակություն ունի տնտեսությունը, իսկ տնտեսության համար այդպիսի նշանակություն ունի բնական ռեսուրսներով ապահովվածությունը: Երկրագնդի վրա ռեսուրսները բաշխված են անհավասարաչափ, ուստի բնական ռեսուրսների քանակն ու որակը հաճախ դառնում են քաղաքական գործոն, ազդում պետությունների հարաբերությունների վրա և նույնիսկ պատերազմի պատճառ դառնում:

Այնպես է ստացվել, որ ռազմավարական նշանակության հումքի մի քանի տեսակներով ավելի լավ ապահովված են այն երկրները, որտեղ դրանց պահանջարկը մեծ չէ: Եվ հակառակը, ապահովված չեն այն երկրները, որոնք այդ տեսակների ավելի մեծ պահանջ ունեն:

Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա: ԱՄՆ-ը, Ճապոնիան, Եվրամիության երկրները, համաշխարհային քաղաքական այլ ուժեր ձգտում են իրենց ազդեցության ոլորտում պահել այն տարածաշրջաններն ու երկրները, որոնք հանքային ռեսուրսներ են մատակարարում իրենց:

Արտաքին քաղաքականության ոլորտում հատկապես մեծ է նավթի, բնական գազի և քաղցրահամ ջրի դերը: Նավթի համաշխարհային պաշարների շուրջ երկու երրորդը կենտրոնացած է Մերձավոր և Միջին Արևելքում: Մյուս երկրներից աչքի և են ընկնում Վենեսուելան, Մեքսիկան, Ռուսաստանը: Նավթի խոշոր պաշարներ են հայտնաբերվել Կասպից ծովի հատակում և ցամաքային ծանծաղուտում:

Աշխարհի նավթարդյունաբերության գլխավոր շրջանն առ այսօր մնում է Պարսից ծոցի ավազանն Արաբական թերակղզու հետ միասին, որոնց բաժին է ընկնում նավթի համաշխարհային առևտրի գրեթե կեսը: Նավթի և գազի վիթխարի պաշարների պատճառով է, որ այս տարածաշրջանը դարձել է համամոլորակային աշխարհաքաղաքական կիզակետերից մեկը, որտեղ բախվում են միջազգային նավթային ընկերությունների և բազմաթիվ պետությունների շահերը:

2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Մեր տարածաշրջանին առավել մոտ են և մեզ համար ուղղակի հետաքրքրություն են ներկայացնում Բոսֆորը և Դարդանելը, որոնք Սև ծովի ավազանի երկրները, Հարավային Կովկասը և դրա կազմում էլ ՀՀ-ն կապում են Միջերկրականին և դրա միջոցով` համաշխարհային ծովային ուղիներին: Այսպիսով՝ Սև ծովի ու դրա նեղուցների նշանակությունը մեծ է նաև Հայաստանի համար, որն արտաքին աշխարհի հետ իր տնտեսական կապերի հիմնական մասն իրականացնում է Վրաստանի սևծովյան նավահանգիստներ Բաթումի և Փոթիի միջոցով:

3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ և միջազգային հաղորդակցության առկա ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող նեղուցներն ու ջրանցքները: Աշխարհի «ուժեղները» մշտապես անհաշտ պայքարի մեջ են եղել միջազգային հաղորդակցության ուղիներին տիրանալու համար: Մեր օրերում ընդհանուր է այն ձգտումը, որպեսզի այդ ուղիների նկատմամբ որևէ առանձին պետություն մենաշնորհ չունենա, և դրանց օգտագործումը կարգավորվի միջազգային պայմանագրերի միջոցով:

Միջազգային նշանակության նեղուցներն ու ջրանցքները բավականին շատ են: Հատկապես մեծ է Պանամայի, Սուեզի ջրանցքների և Մալակկայի, Բոսֆորի նեղուցների աշխարհաքաղաքական նշանակությունը։

Նոր ժամանակների միջազգային հարաբերություններ

Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, Համաշխարհային պատմություն-11, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ, դիտե՛ք /. Միջազգային հարաբերությունների ձևավորման ակունքները։

Առաջադրանք․
1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Պատերազմների գլխավոր պատճառները գաղութացումն էր, ազդեցության գոտիների սահմանումը, տարածքների ընդլայնումը և պաշտպանական նպատակները։ Պատերազմները բաժանում են երկու տեսակի՝ արդարացի և անարդարացի։ Արդարացի են այն պատերազմները, որոնց նպատակն է հպատակ ժողովուրդների ազատագրումը, իսկ անարդարացի են նրանք, որոնց ժամանակ նպատակ կա ինչ-որ ազգի տարածք գրավել։ Անարդարացի է համարվում օրինակ ռուս-ճապոնական պատերազմը, իսկ արդարացի՝ բալկանյան ազատագրական պայքարը։


2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ։

Իմ կարծիքով այսօր մի քիչ փոխվել են պատերազմի պատճառները։ Շատ հազվադեպ են լինում պատերազմներ տարածքների ընդլայնման համար։ Գաղութացումը արդեն վաղուց վերացել է։ Այսօր հիմնականում տեղի են ունենում պատերազմներ, որոնք ամրապնդում են երկրների դիրքերը կամ կանխում ապագա վտանգը։ Օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմը, որը ընթանում է մինչ այսօր։

Աշխարհաքաղաքական գործոններ

Փետրվարի 20-24
Թեմա 13՝  
Աշխարհաքաղաքականության գործոնները
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով  ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն

Առաջադրանք
1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Այժմ ամենազդեցիկ և կարևոր ռեսուրսներն են նավթը, գազը և քաղցրահամ ջուրը։


2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։


3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները

Թեման՝ «Նոր ժամանակների միջազգային հարաբերությունները»․
ա/ Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին
բ/ Նվաճողական պատերազմները 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին /բանավոր, Համաշխարհային պատմություն-11, էջ 15-22, նաև այլ աղբյուրներ, դիտե՛ք /. Միջազգային հարաբերությունների ձևավորման ակունքները։

Առաջադրանք․
1. Որո՞նք էին պատերազմների գլխավոր պատճառները նոր դարերում: Ըստ այդմ՝ ի՞նչ բնույթ էին ունենում պատերազմները: Բերե՛ք օրինակներ։

Պատերազմների գլխավոր պատճառները գաղութացումն էր, ազդեցության գոտիների սահմանումը, տարածքների ընդլայնումը և պաշտպանական նպատակները։ Պատերազմները բաժանում են երկու տեսակի՝ արդարացի և անարդարացի։ Արդարացի են այն պատերազմները, որոնց նպատակն է հպատակ ժողովուրդների ազատագրումը, իսկ անարդարացի են նրանք, որոնց ժամանակ նպատակ կա ինչ-որ ազգի տարածք գրավել։ Անարդարացի է համարվում օրինակ ռուս-ճապոնական պատերազմը, իսկ արդարացի՝ բալկանյան ազատագրական պայքարը։


2․ Ձեր կարծիքով՝ որո՞նք են պատերազմների գլխավոր պատճառներն այսօր՝ 21-րդ դարում։ Բերե՛ք օրինակներ։

Իմ կարծիքով այսօր մի քիչ փոխվել են պատերազմի պատճառները։ Շատ հազվադեպ են լինում պատերազմներ տարածքների ընդլայնման համար։ Գաղութացումը արդեն վաղուց վերացել է։ Այսօր հիմնականում տեղի են ունենում պատերազմներ, որոնք ամրապնդում են երկրների դիրքերը կամ կանխում ապագա վտանգը։ Օրինակ՝ ռուս-ուկրաինական պատերազմը, որը ընթանում է մինչ այսօր։

Ազգային շահեր

Դեկտեմբերի 5-9
Պատրաստվե՛ք դաս-քննարկման
ա/ «Ազգ» հասկացության քաղաքական կողմերը
բ/ «Ազգային շահ» հասկացության քաղաքական բնութագրիչները
գ/ Ազգային շահերի դասակարգումը

Առաջադրանք
1․ Փորձե՛ք բնորոշել «Ազգային շահ» հասկացությունը։

Ազգային շահը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի համար և երկրի ներսում, և մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։


2․ Ի՞նչ գործոններ են ազդում ազգային շահերի ձևավորման վրա։

Ձևավորման վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական և քաղաքական գործոնները։ Ազդում է տնտեսական զարգացման մակարդակը, դերը համաշխարհային հանրության մեջ, աշխարհագրական դիրքը և ազգային ավանդույթները։


3․ Ի՞նչ խմբերի են բաժանվում ազգային շահերն ըստ իրենց նշանակության։ Ազգային ո՞ր շահերն են անվանում գլխավոր կամ հիմնական /բլոգային աշխատանք/․

Ազգային շահերը կարող են լինել գլխավոր, երկրորդական, երկարատև և ժամանակավոր։ Գլխավոր շահերը որոշվում են դերով միջպետական հարաբերությունների համակարգում, վարկանիշով, ռազմական հզորությամբ, ինքիշխանությունը պահպանելու, դաշնակիցների անվտանգությունը երաշխավորելու գործոններով։