Ահաբեկչություն

2008թ-ի Նոյեմբերի 26-29 ահաբեկչությունների շարք գրանցվեց Հնդկաստանի Մումբաի քաղաքում։ կրակահերթի ենթարկվեցին մի շարք հյուրանոցներ, որի արդյունքում մահացավ շուրջ 170 մարդ։ 
 Ահաբեկչությունը 21-րդ դարում շարունակում է մեծագույն մարտահրավեր մնալ և շատ հաճախ ահաբեկչությունները դիտարկում են կրոնական լույսի ներքո՝ ինչպիսին տեսանք Նոր Զելանդիայի օրինակով, երբ հստակ առկա էր կրոնական հետքը։
 Ահաբեկչություն ասվածը նախ պետք է առաջնորդենք ՄԱԿ-ի գլխավոր անսամբլի բնորոշումով, որը ասում է «ահաբեկչությունը դա կոնկրետ խմբի կամ անձի կողմից դիտավորյալ անօրինական գործողությունն է, որը կամ որի հետևանքով սպանվում են անհատներ, կամ վնաս է հասցվում պետական և այլն»։ Ակնհայտ է որ նման դրսևերումներ կան 21-րդ դարում, այդ դրսևորումները շատ հաճախ կրոնական ուղվածություն ունեն։ 

Վերացող մասնագիտությունները

1. Զանգերին պատասխանող օպերատոր

Ընկերություններն իրենց հաճախորդներին առաջարկում են նախ լսել ինքնապատասխանիչին, որի օգնությամբ կարելի է մի շարք հարցեր լուծել առանց տեղեկատվական կենտրոնի աշխատակցի, օրինակ արգելափակել բանկային քարտը: Մինչեւ 2025թ հեռախոսային օպերատորները կփոխարինվեն ինքնապատասխանիչներով:

 2.Տոմսավաճառ

Տոմսավաճառի մասնագիտությունը նույնպես վերացման փուլում է, քանի որ նրանց փոխարինում են ավտոմատացված սկաներները, որոնք կնյունականացնեն ցանկացած տեղեկատվություն՝ թատրոնի տոմսից մինչեւ ինքնաթիռի տոմս:

3. Դերձակ

Էժան 3D տպման համակարգի զարգացումը կհանգեցնի նրան, որ մարդիկ կկարողանան ինքնուրույն հագուստ ու կոշիկ արտադրել տնային պայմաններում, հետեւաբար դերձակների պահանջարկը կնվազի:

4. Քոփիրայթեր

2020 թվականին խիստ նվազել է քոփիռայթերների թիվը: Մասնագետները կարծում են, որ ժամանակակից համակարգչային ծրագրերը, որոնք միացված են տեքստային նյութերով տարբեր բազաների, կկարողանան ցանկացած ժանրերի հոդվածներ հավաքել:

5. Գրադարանավար

Այնպիսի մասնագիտություններ, ինչպիսիք են գրադարանավարը, փաստաթղթավարը եւ արխիվավարը, շուտով կդադարեն գոյություն ունենալուց ինտերնետի լայն տարածման պատճառով:

Կենդանիների իրավունքները

Բոլոր շնչավոր առարկաները ունեն իրավունքներ, բայց մարդկանց իրավունքները անհամեմատ մեծ են քան կենդանիներինը, բացառելով գոյատևման համար մղվող պայքարը, կարող ենք ասել, որ կենդանիները տանջանքների են ենթարկվում։Ոչ ոք երբեք չի փորձել կոսմետիկայի փորձարկումներ կատարել մարդու վրա, ինչը անում են կենդանիների վրա շատ հաճախ, մարդիկ ուտում են կենդանիների մսերը համարելով օգտակար, բայց գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, որ կենդանիները բռնության են ենթարկվում այդ ճանապարհով։ Կարծում եմ պետք է բացառել այն դեպքը, որ կենդանիները ստեղծված են փորձարկումների համար, նրանք էլ մեր պես շնչավոր են։

Հասարակագիտություն: Խրախուսանք և պատիժ

Այս բառը նշանակում է ինչ-որ մեկին քաջալերել կամ ոգևորել։ Այն կարող է լինել և նյութական, և բառերով։ Առանձնացնում են խրախուսանքի երեք տեսակ՝

  1. Հավասարապես Հավասարապես կոչվում է այն խրախուսանքը, երբ ինչ որ անհատ նույն չափով արժանացնում է որոշ մարդկանց խմբի խրախուսանքի:Օրինակ, երբ դասարանում 10 աշակերտները կատարել են տնային աշխատանքը գերազանց, իսկ ուսուցիչը 9 գնահատական է դնում բոլոր 10 աշակերտներին:
  2. Ըստ ընդունակության Ըստ ընդունակության կոչվում է խրախուսանքը, երբ անհատ, որը խրախուսում է որոշ խմբի ըստ իրենց կատարած աշխատանքի և դրա որակի: Նույն ուսուցչի օրինակով, երբ տասը կատարում են գերազանց, իսկ մնացած 17 աշակերտները դույզն ինչ վատ, նրանց գնահատում է յոթից ութ, իսկ գերազանց կատարածներին իննից տաս:
  3. Ըստ կարիքի Ըստ արժանիքի կոչվում է այն խրախուսանքը, երբ ինչ-որ մեկը գնահատում է ինչ որ մեկին, որովհետև կա դրա խիստ անհրաժեշտությունը:Օրինակ, երբ ուսուցիչը գնահատում է ինչ-որ աշակերտի իր կարողություններից որոշ չափով քանի որ աշակերտը ցանկանում է ուրախացնել ծնողին:

Պատիժ

Պատիժ կարող են սահմանել որոշակի անձիք ովքեր ունեն որոշակի իրավունքներ ինչ-որ մարդկանց խմբի կամ անհատի նկատմամբ:Օրինակ ծնողները երեխաների, ոստիկանները հանցագործների և այլն:Պատժի միջոցով հնարավոր է մարդիկ ստեղծում են վախի մտնոլորտ, իսկ դրանով հարգանք, բայց շատ ժամանակ եթե դա կեղծ վախի վրա է կառուցված արագ կարող է վերջանալ:

Բարոյական կշռադատումներ

Ընթերցեք երկընտրանքը և կատարեք առաջադրանքները։

Գևորգը և Արսենը լավ ընկերներ էրն։ Մի օր նրանք միասին գնացին գնումներ կատարելու։ Արսենը փորձելու համար հագավ մի սվիտեր, և ի զարմանս Գևորգի, վերարկուի տակից սվիտերը հագին դուրս եկավ խանութից։ Հաջորդ պահին խանութի աշխատակիցը կանգնեցրեց Գևորգին և պահանջեց ասել դուրս եկած տղայի անունը։ Ապա աշխատակիցը խանութի տիրոջն ասաց, որ տղաներին տեսել է միասին և վստահ էր, որ ապրանքը գողացել էր նրա՝ խանութից դուրս եկած ընկերը։ Խանութի տերն ասաց Գևորգին, որ վերջինս կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ, եթե չասի ընկերոջ անունը։

Ստորև նշվում է մի քանի երկընտրանքի տարբերակ։ Ընթերցեք դրանք և նշեք Ձեր կարծիքը յուրաքանչյուր տարբերակի վերաբերյալ։

  • Գևորգը չպետք է ասի, եթե Արսենը Գևորգին լավություն է արել։

Եթե անգամ արած էլ չլինի լավություն ընկերոջը դավաճանել չի կարելի

  • Ընկերությունը կարևոր է, սակայն օրենքներ խախտելն արդար չէ։ Եթե օրենքներին չենթարկվենք, հասարակությունը կքայքայվի։

Տվյալ իրավիճակում եթե ընկել են այդ պատմության մեջ, ապա պետք է պաշտպանեն միմյանց, իսկ հետո կարելի է ունենալ բացատրական աշխատանք:

  • Գևորգը չպետք է ասի, եթե ասի, խնդիրներ կունենա Արսենի հետ։ Արսենը և նրա ընկերները Գևորգի կյանքը դժոխքի կվերածեն։

Ավելի սարսափելի է մոտ ընկեր կորցնելու փաստը, քան դժոխքի վերածված կյանքով ապրելու

  • Գևորգը չպետք է ասի։ Եթե ասի, ինչ կմտածեն մարդիկ դավաճան ընկերոջ մասին։

Այո, չպետք է ասի:

  • Խանութից գողություն անելը սխալ է, նույնիսկ եթե մեկ գող կա և մեկ տուժող։ Խանութից գողություն անողը խախտում է խանութի տիրոջ իրավունքները։

Գողություն անելը միանշանակ հեշտ մեթոդ է, բայց մի թե գողացող անձը կարող է իրեն հանգիստ զգալ իր ներսում իր արած արարքից հետո?

  • Ինչո՞ւ պետք է Գևորգը խնդիրներ ունենա Արսենի պատճառով։ Եթե Արսենը միայն իր մասին էր մտածում, ապա նույնը պետք է անի Գևորգը։

Հնարավոր է Արսենն ունեցել է ֆինանսական խնդիրներ և դա նրան անհրաժեշտ է եղել:

  • Գևորգը պետք է ասի, եթե չասի, նա կհամարվի հանցագործության մասնակից։

Գևորգը կարող է արդարանալ, բայց չդավաճանել ընկերոջը:

Էգոիզմ և Ալտրուիզմ

Էգոիզմ եզրի հականիշ է համարվում ալտրուիզմ սեփական ցանկությունների անտեսումը և աուրիշների նկատմամբ չափազանցված հոգատարություն ցուցաբերելը։

Էգոիզմը այն դրսևորումն է, երբ մարդիկ սեփական շահերի համար պատրաստ են ուրիշներին անհարմար դրության մեջ գցել, կամ զոհաբեերել դիմացինի շաերը, իսկ Ալտրոիզմը նույն երևույթյ հակառակ դրսևորում ն է, երբ մարդը կարող է իրեն տալ որոշշակի նեղություն, որպեսզի դիմացինի համար հաճելի լինի, եր ավելի շատ էգոիստ եմ քանի որ չեմ կարծում, որ նման ժամանակներում կարելի է բոլորի համար լավ գործեր անել զոհաբերելով մերը:Բայց շատ ժամանակ էլ շատերի հետ շփման մեջ ալտրուիստ եմ:

Հասարակագիտություն: Երջանկություն

Երջանկության դրսևորումը տարբեր մարդկանց մոտ տարբեր ձև է դիտվումմ որոշները կարծում են, որ երջանկությունը գումարի և շքեղ մեքենաների մեջ է: Կարծում եմ, երջանկությունը գումարի հետ կապ ունի, բայց ամենևին կախվածություն չունի այն գումարից, այսինքն երջանկությունը նաև հնարավոր է ունենալ առանց գումարի: Երջանկություն կարելի է համարել նաև միայն այն փաստը, որ ամեն առավոտ մենք արթնանում ենք և հճախում դպրոց և իմ կարծիքով մարդիկ պետք է գոհանան այն ամենից ինչը, որ ունեն և հենց դա էլ համարեն իրենց երջանկությունը

Կրոն: Հռոմեական կաթոլիկություն

Ո՞վ է հիմնել Հռոմեական կաթոլիկությունը:

Որպես քրիստոնեության ճյուղ, Հռոմեական կաթոլիկությունը կարելի է որոնել Հիսուս Քրիստոսի կյանքի և ուսմունքների մեջ Հռոմեացիների կողմից գրավված հրեական Պաղեստինում մոտ 30-ին: Հռոմեական կաթոլիկ ուսմունքի համաձայն, հաղորդություններից յուրաքանչյուրը ստեղծվել է հենց Քրիստոսի կողմից: Հռոմեական կաթոլիկությունը նաև ասում է, որ Հիսուսը հիմնեց իր աշակերտին Սուրբ Պետրոս որպես առաջին պապ նորածին եկեղեցու: Դարերի ավանդույթը, աստվածաբանական բանավեճերը և պատմության խորամանկությունները Հռոմեական կաթոլիկությունը վերածել են այսօրվա:

Ի՞նչ տարբերություն քրիստոնեության և հռոմեական կաթոլիկության միջև:

Քրիստոնեությունը կարևոր համաշխարհային կրոն է, որը բխում է Հիսուսի կյանքից, ուսմունքներից և մահից: Հռոմեական կաթոլիկությունը քրիստոնեության երեք հիմնական ճյուղերից ամենամեծն է: Այսպիսով, բոլոր հռոմեական կաթոլիկները քրիստոնյա են, բայց ոչ բոլոր քրիստոնյաներն են կաթոլիկ: Աշխարհում գնահատված 2.3 միլիարդ քրիստոնյաներից նրանցից շուրջ 1.3 միլիարդը Հռոմի կաթոլիկներ են: Ընդհանրապես, Հռոմեական կաթոլիկությունը տարբերվում է քրիստոնեական այլ եկեղեցիներից և դավանանքներից ՝ հաղորդությունների, աստվածաշնչյան դերերի և ավանդույթի դերի, հավատքի մասին հավատալիքներով:Մարիամ Աստվածածին ևսրբեր , և պապականությունը: